Գիտնականները մարդկության համար մահաբեր շոգ են կանխատեսում ապագայում20 հունիսի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի և բրիտանացի գիտնականները կարծում են, որ 21-րդ դարի վերջում Երկիր մոլորակի բնակչության երեք քառորդը կբախվի մահացու վտանգավոր շոգի հետ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Climate Change հանդեսում: Գիտնականների գնահատականներն արդարացի կլինեն այն պարագայում, եթե չկրճատվեն ջերմոցային գազի արտանետումները մթնոլորտ: Հակառակ դեպքում մահացու շոգի հետ կապված խնդիրներ կառաջանան մոլորակի բնակչության կեսի համար: Ամենածանր եղանակային պայմանները կլինեն արևադարձային շրջաններում, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Ըստ գիտնականների, կլիման այնքան արագ է փոխվում, որ մարդիկ հազիվ թե հասցնեն հարմարվել նոր պայմաններին: Այժմ, ըստ հեղինակի գնահատականների, շոգից տառապում է մոլորակի բնակչության ընդամենը մեկ երրորդը: Նման եզրակացության են եկել մասնագետները, վերլուծելով շոգից մարդկանց մահացության վիճակագրության մասին ավելի քան 1.900 հետազոտություն, 1980-ից սկսած: 2010-ին Մոսկվայում թեժ օդից ավելի քան 10.800 մարդ է մահացել, 2003-ին Փարիզում՝ 4.900, 1995-ին Չիկագոյում՝ 740 մարդ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |