ԱԺ-ն քննարկում է Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը

ԱԺ-ն քննարկում  է Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը հունիսի 21-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկում է Կառավարության 2017-2022 թթ. ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ծրագիրը ներկայացում է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներից, որ մեր հասարակությունն ունի կառավարությունից, մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները, հստակ պատկերացում ենք մեր ներկան, գիտենք ինչ խնդիրներ, հնարավարություններ ունենք, ունենք ապագայի հստակ տեսլական»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նա նշել է, որ յուրաքանչյուր ոլորտում բարձրացնում են խնդիրները, ներկայացնում են առարկայական բարեփոխումների ծրագիր, գրոմ է Panorama.am-ը:

«Կյանքի որակ փոփոխող ծրագիր է»,- ընդգծել է Կարապետյանը՝ հավելելով, որ ծրագրում մանրամասն ներկայացում են իրենց տրամաբանությունը, գործողություններն ու անելիքները:

Կառավարության ղեկավարն ասել է, որ ծրագրի կազման ընթաքում ունեցել են քննարկումներ, խորհրդակցել են մասնագետների հետ, ունեցել են բուռն քննարկումներ:

«Անվտանգ, արդար, անկախ, խելացի Հայաստան ունենալու տեսլականն է ծրագրի հիմքում»,- նշել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կառավարության ծրագրի հիմնական կետերն են. զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով մոտ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---