Մեծ Բրիտանիայի ՊՆ ռազմական նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

Մեծ Բրիտանիայի ՊՆ ռազմական նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Երևանում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ՊՆ ռազմական նվագախումբը:

Ռազմական նվագախումբը հունիսի 23-ին բացօթյա համերգ կտա Ազատության հրապարակում: Համերգի սկիզբը 19:00-ին է:

Հունիսի 21-ին նվագախումբը վարպետության դասընթացներ է անցկացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում հյուրերը բուհի ուսանողների հետ համատեղ հանդես են եկել նաև համերգով, ասվում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մամուլի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---