Վանաձորի քաղաքապետ. Ադրբեջանի սահմանը հատած քաղաքացին առողջական խնդիրներ ունի, հարազատներ չունի22 հունիսի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հետ սահմանը հատած քաղաքացին՝ Զավեն Կարապետյանը, եղել է Վանաձորի մանկատան սան, ապա գրանցել են ծերանոցում, որպեսզի անձը հաստատող փաստաթուղթ ունենա: Այդ մասին հայտարարել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»: «Զավեն Կարապետյանը տարօրինակություններ ուներ, առողջական խնդիրներ: Բնակության վայր, տուն ու հարազատներ չուներ, ապրում էր տարբեր կացարաններում ու ժամանակ առ ժամանակ հայտնվում-անհետանում էր: Վանաձորցի չէր», - ասել է քաղաքապետը, հայտնում է Aysor.am-ը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, ոմն մի անձի ներկայացնելով որպես հայկական բանակի զինծառայող, որն իբր «դիվերսիոն հետախուզական խմբի» անդամ է: Ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա արած հայտարարությունը, որն ասել է, թե իր անունը «Զավեն Կարապետյան է, ծնված 1974թ. նոյեմբերի 16-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում, գյուղացի է»: Համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը հայտնեց, որ ՀՀ Տավուշի մարզի Դովեղ գյուղում Զավեն Կարապետյան անուն, ազգանունով բնակիչ չկա: Ընթերցեք նաև. Ադրբեջանը ցուցադրել է «գերեվարված հայաստանցուն» Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |