2016-ի վերջին ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4.3 մլրդ26 հունիսի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական պարտքը 2016-ին ճշգրտված տվյալներով կազմել է $5.9 մլրդ, որից արտաքինը՝ $4.3 մլրդ: Տվյալները հունիսի 26-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Դրանից 5.4 միլիարդը կառավարության պարտքն է, 505 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկինը»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ ներքին պարտքը՝ $1.137 մլրդ: «Երաշխիքներով տրված վարկերը, որոնք հիմնականում Կենտրոնական բանկի միջոցով տրված վարկերն են, կազմել են $146 մլն»,- ասել է նախարարը: ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մտահոգություն է հայտնել պետական պարտքի աճով. «Ինչքա՞ն շատ և մինչև ե՞րբ հնարավոր է պարտք վերցնել», - հարց է բարձրացրել պատգամավորը: Նախարարն էլ պարզաբանել է, որ իր զեկույցում ներկայացված ցուցանիշները հարաբերական են, հետևաբար, երբ խոսվում է պետական պարտքի մասին, պիտի այն համեմատել ՀՆԱ-ի հետ, գրում է Aysor.am-ը: «Անվանական առումով պարտքի մեծացումը խնդիր չէ: Եթե եկամուտներդ չի հերիքում, որ ծախսերդ կատարես, պիտի պարտք վերցնես: Մենք շարունակելու ենք պարտք վերցնել», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ պարտքը պետք է տնտեսական աճ գրանցելու համար: «Եթե ես կարողանում եմ այնպես աշխատել, որ ինձ մոտ տնտեսական աճն ավելի լինի, քան՝ պարտքը, պիտի պարտք վերցնեմ: Պարտք ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա շնորհիվ ՀՆԱ-ի աճի: Հունաստանի ձախողումը չպիտի կրկնենք: Հունաստանը առանց ռեֆորմ անելու գնաց պարտքի կտրուկ կրճատման, ու սա ավելի խորացրեց իրավիճակը: Ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, շեշտադրումը կապիտալ ծախսերի վրա պետք է լինի, ընթացիկ ծախսերն էլ պիտի վերաիմաստավորել», - հավելել է նա: Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2016-ի օգոստոսի դրությամբ կազմել էր $5.484 մլրդ, որից ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4.541 մլրդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |