Ամենահարուստ հայուհին #KeepThePromise ապարանջան է ստեղծել. Հասույթը՝ անապահով հայերին

Ամենահարուստ հայուհին  #KeepThePromise ապարանջան է ստեղծել. Հասույթը՝ անապահով հայերին

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Ani&Alex ամերիկյան ընկերության համագործակցության արդյունքում ստեղծվել է #KeepThePromise ապարանջանը:

Ապարանջանի վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է սոցիալական ծանր պայմաններում ապրող հայ ընտանիքներին:

Ամերիկյան Ani&Alex ոսկերչական բրենդի հիմնադիր Քերոլին Ռաֆայելյանն Ամերիկյան Forbes-ի հունիսյան համարի շապիկին էր հայտնվել:Ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար Ռաֆաելյանը ներառվել է ԱՄՆ ամենահարուստ կանանց Forbes-ի ցանկում, որոնք ինքնուրույն են վաստակել իրեց կարողությունը:

Forbes-ը նշում է, որ 50-ամյա հայուհուն է պատկանում ոսկերչական բրենդի բաժնետոմսերի 80 տոկոսը, որոնք գնահատվում են առնազվն 1,2 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---