Փոխնախարար. ՀՀ այցելող 3 մլն զբոսաշրջիկից 1.5 մլն-ը կլինեն սփյուռքահայ

Փոխնախարար. ՀՀ այցելող 3 մլն զբոսաշրջիկից 1.5 մլն-ը կլինեն սփյուռքահայ

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նշաձող է սահմանել` ներգնա տուրիզմի մասով զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլն-ի, որից 1.5 մլն-ը սփյուռքահայեր կլինեն: Այս մասին հունիսի 27-ին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվել է, թե ինչ մեխանիզմներով է նախարարությունը պատրաստվում արդարացնել այդքան մարդու հոսքը ՀՀ:

«Այս պահին կա 1.2 մլնի հոսք: Ձեր ասած 3 մլն անիրատեսական չէ՞ և ի՞նչ միջոցառումներ են արվում այս ուղղությամբ: Հատկապես շեշտում եք, որ նախատեսում եք՝ 1.5 մլն պիտի լինեն սփյուռքահայեր, այդ ի՞նչ հատուկ միջոցառում պետք է անեք, որ նամանավանդ սփյուռքահայեր գան», - հետաքրքվել է պատգամավորը, գրում է Aysor.am-ը:

Փոխնախարարն ընդգծել է, որ զբոսաշրջիկներին ներգրավելու համար նախատեսվում է տարեկան 20 ծրագիր անցկացնել:

«Տարեկան ծրագրերի քննարկան ժամանակ վերջնական արդյունքները կերևան, բայց արդեն իսկ կա 20-ից ավելի տարատեսակ միջոցառումն, որոնք միտված են ներգնա տուրիզմի աճին», - հավելել է փոխնախարարը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ կառավարությունը նպատակադրում է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում ՀՀ-ում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---