Գործադիրն ուզում է ուխտագնացությամբ ու փառատոններով 3 մլն զբոսաշրջիկ ներգրավել

Գործադիրն ուզում է ուխտագնացությամբ ու փառատոններով 3 մլն զբոսաշրջիկ ներգրավել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նպատակադրում է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում ՀՀ-ում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:

Կառավարության ներկայացված ծրագրում նշվում է, որ զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրավական դաշտը կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանում կամ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում, ինչպես նաև զբոսաշրջային տրանսպորտային միջոցների համար սահմանային անցման դյուրացում:

Բացի այդ նախատեսվում է մինչև 2018 թվականի ավարտը սահմանել զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ որակական նոր պահանջները և ներդնել դրանց ապահովման մեխանիզմները, իսկ մինչև 2019 թվականի ավարտը ներդնել զբոսաշրջության ռեգիստրը:

Կառավարությունը մտադիր է նաև մինչև 2020 թվականի ավարտն ավարտել հանրապետության տարածքում ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական միասնական ցանցի ստեղծման աշխատանքները: Հայաստանի ճանաչելիությունն ակտիվացնելու, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ապահովելու, վիճակագրական տեղեկատվական համակարգը կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում էմինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջինքրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը:

2017-2022 թվականների ընթացքում Գործադիրը պատրաստվում է պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում ամենամյա ավանդական փառատոների, տոնակատարությունների և այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը, ընդլայնել մարզական զբոսաշրջությունը ՀՀ-ում միջազգային մրցաշարերի կազմակերպման միջոցով, ամրապնդել, զարգացնել և խթանել համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագիրը:

Մինչև 2018 թվականի ավարտը Կառավարությունը մտադիր է կատարելագործել զբոսաշրջության վիճակագրու- թյան վարման մեթոդը՝ նախադրյալներ ստեղծելով «Զբոսաշրջության սատելիտայինհաշիվ» համակարգի ներդրման համար,մինչև 2020 թվականի ավարտն ընդունել էկոտուրիզմի զարգացման հայեցակարգը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կառավարության ծրագրի հիմնական կետերն են. զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով մոտ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի:

Կարդացեք նաև՝Կանանց զինծառայության հնարավորությունները կընդլայնվեն

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---