Սեյվան Բարզանի. Եթե թուրքական բանակը Իրաք մտնի, քրդերը կտեղափոխեն ռազմական գործողություններն Ադրբեջան17 դեկտեմբերի 2007 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Եթե թուրքական բանակը Հյուսիսային Իրաք մտնի, քրդերը կտեղափոխեն ռազմական գործողություններն Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Սեյվան Բարզանին, հաղորդում է Day.az-ը: Հիշեցնենք, որ լույս կիրակի օրվա գիշերը Թուրքիայի ռազմա-օդային ուժերը հարձակվել են Իրաքի հյուսիսային շրջաններում գործող քուրդ գրոհայինների դիրքերի վրա: Զապ, Այասին եւ Խակուրկ շրջաններում գրոհայինների դիրքերը հարձակման են ենթարկվել 01:00-ից մինչեւ 04:15-ը: Օդային գործողությանը մասնակցել են F-16 24 ինքնաթիռներ, որոնք տեղակայված են Դիարբեքիր նահանգում երկրի հարավ-արեւելքում: Բացի այդ, գրոհայինների դեմ գործի է դրվել ծանր հրետանին: Իրաքյան իշխանությունների հաղորդագրությունների համաձայն, հրետակոծվել է 10 գյուղ: Արդյունքում մի կին է զոհվել, եւս երկու հոգի վիրավորվել են: Նշենք, որ ըստ անկախ փորձագետների այսօր Ադրբեջանում բնակվում է շուրջ 200 հազար տեղացի քուրդ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |