ԵԽԽՎ-ն հակակոռուպցիոն 2 զեկույց է ընդունել28 հունիսի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվել ու ընդունվել է 2 առանձին զեկույց, որոնք միտված են պայքարել կոռուպցիայի դեմ։ Միշել Նիկոլետիի պատրաստած «Քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարման մեջ ամբողջականության խթանումը» բանաձևում ասվում է, որ Եվրոպական ժողովրդավարությունների, այդ թվում նաև Եվրոպական ինստիտուտների համար, կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ վստահության վերականգնումը պետք է լինի առաջնահերթություն։ Կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջարկվում է խթանել հանրային կյանքի թափանցիկությունը բոլոր մակարդակներում, մասնավորապես ընդունելով եկամուտների, ակտիվների ու ֆինանսական այլ միջոցների հայտարարագրման մեխանիզմներ ու դրանց հասանելիություն հանրության համար, ինչպես նաև անկախ վերահսկող մարմինների ստեղծում ու լոբբիստական գործունեության կարգավորում, գրում է Panorama.am-ը։ Կարևոր դեր է հատկացվում ԶԼՄ-ներին կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ միևնույն ժամանակ կանոնակարգելով, որ ԶԼՄ-ները կապահովեն մամուլի ազատությունն ու պատասխանատվությունը։ ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջարկվում է խստացնել Կոնոնակարգը, աջակցել անկախ հետաքննական մարմնի գործունեությանը, որը պետք է ուսումնասիրի ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ կոռուպցիոն պնդումները։ «Ուժեղ ժողովրդավարությունը հակակառուպցիոն լավագույն գործիքն է։ Անընդունելի վարքագիծը թուլացնում է սոցիալական արդարությունն ու խթանում պոպուլիզմը»,-ասել է զեկուցող Միշել Նիկոլետին։ Գուլսուն Բիլգեհանի «Կոռուպցիայի խորհրդարանական քննություն․խորհրդարանական գործակցությունը հետաքննական լրատվամիջոցներ հետ» զեկույցում նշվում է, որ հետաքննական լրագրությունը կոռուպցիայի դեմ պայքարի համար առանցքային զենք է։ ԵԽԽՎ-ն ազգային խորհրդարաններին խրախուսում է ակտիվորեն փնտրել համագործակցության ուղիներ հետաքննող լրագրողների ու լրատվամիջոցների հետ՝ լավ կառավարման խթանման համար, ինչպես նաև ճանաչել «բացահայտման իրավունքը» (whistleblowing) այն բոլոր դեպքերում, երբ ինֆորմացիան բացահայտվում է հստակ հանրային շահից ելնելով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |