Առաջիկա զորակոչից սկսած նորակոչիկներին թույլ չի տրվելու տնից սնունդ բերել հավաքակայան28 հունիսի 2017 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին մեկնարկելու է ամառային զորակոչը, որի ընթացքում կկիրառվեն մի շարք կարևոր նորամուծություններ։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 28-ին ասուլիսում հիշեցրեց, որ նախորդ զորակոչից սկսած նորակոչիկները հանդերձավորվում էին անմիջապես կենտրոնական հավաքակայանում։ Ամառային այս զորակոչից սկսած նրանք կենտրոնակայանում անմիջապես կանցնեն բանակային սննդի։ «Դա նշանակում է, որ տանից հետները սնունդ բերելու կարիք այլևս չի լինի։ Դա նաև թույլ չի տրվելու, որովհետև եղանակային պայմանների հետ կապված տնական սնունդը կարող է նաև առողջական խնդիրներ առաջացնել։ Բնականաբար, նորակոչիկները մինչև զորամաս ճանապարհի համար ևս սնունդ կստանան»,- հավելեց նախարարը։ Սարգսյանը նշեց, որ զորակոչին ընդառաջ անցկացվել է միջգերատեսչական զորակոչային հանձնաժողովի նիստ, տրվել են հանձնարարականներ նախազորակոչային կցագրման, զորակոչիկներին իրազեկման եւ նրանց ներկայացումն ապահովելու համար։ «Մենք մատնանշել ենք մի շարք խնդիրներ, որոնք կարիք ունեն համակարգային լուծման ու վերլուծության։ Սեպտեմբեր-հոկտեմբերին հանրությանը իրազեկելու ենք զինկոմիսարիատների ընդհանուր ծառայության համակարգի լրջագույն բարեփոխումների ծրագրի մասին, որն ուղիղ կապ ունի զորակոչի կազմակերպման գործընթացի ու արդյունավետության հետ։ ՊՆ համար չափազանց կարեւոր է զորակոչի արդար ու արդյունավետ անցկացումը։ Պետք է խնդրեմ մեր հասարակությանը շատ հետևողական լինել զորակոչի խնդիրների հասարակական վերահսկողության նկատմամբ։ Եթե հայտնի են դեպքեր զորակոչում արդարության սկզբունքների խախտման, մենք շնորհակալ կլինենք նման իրազեկման համար նաև 1-28 թեժ գծի միջոցով։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նախորոշման գործընթացը վիճակահանության միջոցով անցնի առավելագույնս արդար և թափանցիկ»,- հավելեց պաշտպանության նախարարը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |