Վառնա-Երևան, Երևան-Վենետիկ. Մի շարք ոչ կանոնավոր չվերթներ են մեկնարկելու

Վառնա-Երևան, Երևան-Վենետիկ. Մի շարք ոչ կանոնավոր չվերթներ են մեկնարկելու

PanARMENIAN.Net - Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մի շարք ավիաընկերությունների ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել:

Ներկայացվել են ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը:

Այսպես, օրինակ՝ Վառնա-Երևան-Վառնա չվերթն կիրականացնի «Բուլգարիա Էյր»-ը հուլիսի 5-ից օգոստոսի 30-ը: Հուրգադա-Երևան- Հուրգադա չվերթը կիրականացնի «Էյէմսի Էյրլայնզ»-ը հուլիսի 17-ից սեպտեմբերի 10-ը: Հուրգադա-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությունը կկատարի «Էյէմսի էյրլայնզը» սեպտեմբերի 17-ին:

Հռոդոս-Երևան-Հռոդոս չվերթը կիրականացնի «Էգեյան ավիաուղիներ»-ը հուլիսի 8-ից օգոստոսի 29-ը: Երևան-Արաքսոս-Երևան չվերթը կիրականացնի «Ավիակոմպանիա Արմենիան» հուլիսի 21-ից օգոստոսի 31-ը:

Երևան-Բարսելոնա-Երևան չվերթը կիրականացնի «Ավիակոմպանիա Արմենիան» հուլիսի 12-ից մինչև հոկտեմբերի 28-ը: Երևան-Վենետիկ-Երևան չվերթը կկատարի «Ավիակոմպանիա Արմենիան» հուլիսի 8-ից սեպտեմբերի 9-ը:

Երևան-Կորֆու-Երևան չվերթը կիրականացնի «Ավիակոմպանիա Արմենիան» հուլիսի 30-ից օգոստոսի 29-ը:

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017-ի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875.011 մարդ, որը 30.5%-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը: 2017-ի մայիսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 198.182 մարդ՝ 34.5%-ով գերազանցելով 2016-ի նույն ամսվա ցուցանիշը:

2017-ի հունվար-մայիս ամիսներին, 2016-ի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 27.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017-ի առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9341 տոննա ապրանք, որը 81.5%-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---