Նախարար. Պաշտոնյաների 48 որդիներից 16-ն ազատվել են ծառայությունից

Նախարար. Պաշտոնյաների 48 որդիներից 16-ն ազատվել են ծառայությունից

PanARMENIAN.Net - ՀՀ հասարակական կազմակերպություններից մեկը հարցում է ուղարկել պաշտպանության նախարարությանը՝ հայտնի պաշտոնյաների որդիների՝ ծառայած լինել-չլինելու մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«48 հոգի էր ցուցակում: Հարցումը գրագետ էր կազմված, իրավունք չունեինք չպատասխանել: 48-ից 26-ը ծառայել է, 2 հոգին ՀՀ քաղաքացիություն չունի: Մեկը պահեստազորի բժշկական սպա է. նա ակտիվ ծառայություն չի անցել: 6-ը տարկետման իրավունք ունի, 16-ն ազատված է ծառայությունից»,-հայտնել է Սարգսյանը:

Նա հավելել է. «Կարծում եմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հաշվի առնեն, որ հանրային ուշադրությունը իրենց ընտանիքների հանդեպ մեծ է»:

Ասուլիսին Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ հուլիսի 1-ին մեկնարկելու է ամառային զորակոչը, որի ընթացքում կկիրառվեն մի շարք կարևոր նորամուծություններ։ Նախարարը հիշեցրեց, որնախորդ զորակոչից սկսած նորակոչիկները հանդերձավորվում էին անմիջապես կենտրոնական հավաքակայանում։ Ամառային այս զորակոչից սկսած նրանք կենտրոնակայանում անմիջապես կանցնեն բանակային սննդի։

«Դա նշանակում է, որ տանից հետները սնունդ բերելու կարիք այլևս չի լինի։ Դա նաև թույլ չի տրվելու, որովհետև եղանակային պայմանների հետ կապված տնական սնունդը կարող է նաև առողջական խնդիրներ առաջացնել։ Բնականաբար, նորակոչիկները մինչև զորամաս ճանապարհի համար ևս սնունդ կստանան»,- հավելեց նախարարը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---