Արայիկ Խանդոյանին ծեծելու դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

Արայիկ Խանդոյանին ծեծելու դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորքի դատարանի նկուղային հարկում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին ծեծելու հարցով նրա պաշտպաններ Արա Ղարագյոզյանն ու Արայիկ Պապիկյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել:

«2017 թվականի հունիսի 28-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում քաղբանտարկյալ Արայիկ Եզնիկի Խանդոյանը ենթարկվել է խոշտանգման և ծեծի: Նա ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Խանդոյանին ծեծել և խոշտանգել են ոստիկանի համազգեստը կրող բազմաթիվ էակներ»,- ասված է հաղորդման մեջ:

Պաշտպանները գլխավոր դատախազից և Հատուկ քննչական ծառայությունից պահանջել են անհապաղ սկսել քննություն և ապահովել դրա կատարյալ թափանցիկություն:

Արայիկ Խանդոյանը մեղադրվում է 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պատանդառություն, զենքի ապօրինի շրջանառություն, զենքի հափշտակում):

Կարդացեք նաև՝«Սասնա ծռերի» անդամներին ծեծելու ահազանգերով ՄԻՊ-ն այցելում է ՔԿՀ-ներ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---