ՀՀ-ում վավեր են միասեռականների ամուսնությունները՝ կնքված արտասահմանում 3 հուլիսի 2017 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Այլ երկրների օրենսդրությամբ թույլատրվող միասեռականների ամուսնությունների գրանցումը հավաստող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավե՞ր են, թե՝ ոչ: PanARMENIAN.Net ն այս հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն: Հարցմանը պատասխանել են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունից: Պարզվում է, որ, ըստ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 143 հոդվածի, ՀՀ քաղաքացիների միջև ամուսնությունները և ՀՀ ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունները, որոնք կնքվել են ՀՀ տարածքից դուրս՝ պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, ՀՀ-ում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում: Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում ՀՀ-ում վավեր են նաև օտարերկրյա քաղաքացիների միջև ՀՀ տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը: Ստացվում է, որ եթե ամուսնությունը գրանցվել է ըստ տվյալ երկրի օրենսդրության, ապա ՀՀ-ում այն վավեր է՝ անկախ ամուսինների սեռերից՝ լինի դա ավանդական՝ կնոջ ու տղամարդու, թե՝ 2 կանանց կամ 2 տղամարդկանց միություն, քանի որ օրենքի այս հոդվածում սեռերին անդրադարձ պարզապես չկա: Կարդացեք նաև՝ Հռոմի պապը եկեղեցուն միասեռականներից ներողություն խնդրելու կոչ է արել Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |