Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը. Պայմանավորվել են Սիրիայում հրադադարի մասին 8 հուլիսի 2017 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին անձնական հանդիպումը: Այն կայացել է Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում և տևել է մոտ 2,5 ժամ նախատեսված 30 րոպեի փոխարեն: ՌԴ-ն ու ԱՄՆ-ն պատրատ են հայտարարել Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին, 2017-ի հուլիսի 9-ից սկսած: Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Պայմանավորվել ենք մի քանի կոնկրետ բաների մասին: Հուլիսի 7-ին Հորդանանի մայրաքաղաք Ամանում ավարտել են աշխատանքը ՌԴ, ԱՄՆ և Հորդանանի փորձագետները: Նրանք համաձայնեցրել են հուշագիրը Սիրիայի հարավ-արևմուտքում ապառազմականացված գոտու ստեղծման մասին՝ Դերաա, Քունեյթրա և Էս Սուվեյդա շրջաններում: Այդ գոտում հուլիսի 9-ից Դամասկոսի ժամանակով 12:00-ից կգործի հրադադարի ռեժիմը»,-ասել է Լավրովը ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թարմփի առաջին հանդիպումից հետո: Ինչպես տեղեկացրել է նախարարը, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ստանձնել են հրադադարի պահպանման ռեժիմի կատարումը, բացի այդ կապահովվի հումանիտար հասանելիությունը: Ըստ Լավրովի, անվտանգությունն առաջին շրջանում կապահովի ռազմական ոստիկանությունը ԱՄՆ և Հորդանանի հետ համակարգված, հայտնում է Deutsche Welle-ն: Լավրովը հավելել է, որ փաստաթղթով ամրագրված է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Հորդանանը կպահպանեն Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարումը: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թրամփի և Պուտինի պայմանավորվածությունն անվանել է «առաջին հաջողությունը»՝ նշելով, որ նախագահների հանդիպումը շատ կառուցողական էր: Ըստ Թիլերսոնի, նախագահները շատ արագ են փոխըմբռնման հասել: Ինչպես ավելի վաղ հայտարարեց Աստանայում Սիրիայի գծով բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը, ՌԴ-ն դիմել է ԱՊՀ երկրներին՝ կոչ անելով քննարկել ռազմական դիտորդներ այդ երկիր ուղարկելու հարցը, որոնք խաղաղապահ առաքելություն կկատարեն Սիրիայի ապառազմականացված գոտիներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |