Մերկելն անհրաժեշտ է համարում Թուրքիայի հանդեպ միջոցների խստացումը20 հուլիսի 2017 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ կողմից ներկայացված միջոցները Թուրքիայի հարցում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են ու պարտադիր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հուլիսի 20-ին Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն կվերանայի Անկարայի հանդեպ տնտեսական քաղաքականությունը, վարկային ու ներդրումային նախագծերը Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալության պատճառով: Գերատեսչությունը նաև խստացրել է Գերմանիայի քաղաքացիների համար Թուրքիա այցելությունների խորհուրդները: «Գերմանիայի ԱԳ նախարարի կողմից ներկայացված միջոցները Թուրքիայի հանդեպ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են ու պարտադիր»,-մեջբերում է Մերկելի խոսքը ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը Twitter-ի իր միկրոբլոգում: Հուլիսի 18-ին թուրքական դատարանը որոշում կայացրեց Amnesty International-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին և ևս 5 իրավապաշտպանի ձերբակալելու մասին, որոնց թվում կա նաև Գերմանիայի քաղաքացի՝ Պետեր Շտոյդտները: ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զայբերտը հայտարարեց, որ կառավարությունն իր համերաշխությունն է հայտնում գերմանացի իրավապաշտպանին: ԳԴՀ ԱԳՆ-ն պահանջեց Անկարայից անհապաղ ազատ արձակել նրան՝ անհեթեթ անվանելով նրա դեմ մեղադրանքները, ինչպես նաև նրա ձերբակալության կապակցությամբ հետ կանչեց Գերմանիայում Թուրքիայի դեսպանին բացատրությունների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |