Իսպանիայում արտաշիրիմել են Սալվադոր Դալիի աճյունը21 հուլիսի 2017 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Իսպանական Ֆիգերաս քաղաքում արտաշիրիմել են իսպանացի հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալիի աճյունը: Ինչպես ասվել է Կատալոնիայի բարձր դատարանում, Դալիի կենսաբանական մասունքները հաջողությամբ հեռացվել են դամբարանից նրա մահից 27 տարի անց: Դալին հուղարկավորվել է 1989-ին իր հիշատակին նվիրված թանգարանում գտնվող դամբարանում, նրա մարմինը զմռսվել է: ԴՆԹ թեստը պետք է պարզի արյունակցական կապի առկայությունը նկարչի և Պիլար Աբել Մարտինեսի միջև, որը իրեն Դալիի ապօրինի դուստրն է համարում: Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ փորձաքննության համար Դալիի զմռսված մարմնից կվերցնեն 4 ատամ, և երկար ոսկրի ոսկրածուծը: Հատկանշական է, որ Դալիի բեղերը պահպանել են տեսնք ու ձևը: Այդ մասին պատմել են դատաբժշկական փորձագետները՝ հրաշք անվանելով դա: Սկզբնական փուլում փորձագետները պետք է որոշեն, թե ինչ վիճակում է գտնվում Դալիի կենսաբանական նյութը, քանի որ այն կարող էր քայքայվել զմռսումից հետո: Նկարչի ԴՆԹ նմուշները կուղարկվեն Մադրիդի դատաբժշկական լաբորատորիա, որտեղ մոտ 2 շաբաթ կենթարկվեն փորձաքննության: 59-ամյա Պիլար Աբելը պահանջել է իրեն նկարչի դուստրը ճանաչել: Կինը դատական գործը բացել էր դեռ 2015-ի մարտին: Նա պնդում է, որ իր մայրը՝ Անտոնիա Մարտինես դե Արոն, 1955-ին սիրային կապի մեջ է եղել Դալիի հետ՝ բնակվելով գյուղում, որտեղ հարևանների երեխաների դայակն էր:Եթե Դալիի հայրությունը հաստատվի, Աբելը կկարողանա կրել Դալի ազգանունն ու կստանա նկարչի աշխատանքները տնօրինելու իրավունքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |