Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են. Գուգուշը համերգ կտա Երևանում22 հուլիսի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայտնի իրանցի երգչուհի Գուգուշը, որն ադրբեջանական ծագում ունի, մտադիր է համերգով հանդես գալ Հայաստանում: Այդ մասին երգչուհին գրել է Instagram-ում: Երևանյան համերգը տեղի կունենա օգոստոսի 31-ին: Լուսանկարն առաջիկա համերգի ամսաթվով երգչուհին զուգորդել է «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով: Համերգը կանցնի երգչուհու շրջագայության շրջանակում: Գուգուշի Երևանում կայանալիք համերգը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում, ադրբեջանցիներն իրենց դժգոհությունն են արտահայտում երգչուհու գրառման տակի մեկնաբանություններում, ցասումնալից գրառումներ են անում սոցցանցերում, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներում ադրբեջանցի «աստղերն են մտորում» այդ հարցի շուրջ: Դա Գուգուշի առաջին համերգը կլինի ԽՍՀՄ նախկին տարածքում 2000-ին ԱՄՆ տեղափոխվելուց հետո: Հայաստանից հետո երգչուհին ելույթ կունենա նաև Վրաստանում: Թբիլիսյան համերգը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին: XX դարի 70-ականներին Գուգուշը (իսկական անունը՝ Ֆաիեգ Աթեշին) Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկն էր, նա լավ է հայտնի նաև Թուրքիայում, ԱՄՆ-ում, Միջին Ասիայում, Անդրկովկասում: ԽՍՀՄ-ում նա հայտնի դարձավ պարսիկ ռեժիսոր Փարվիզ Սայադի «Երկար գիշեր» ֆիլմից հետո: 2000-ին երգչուհին տեղափոխվել է ԱՄՆ, Լոս Անջելես, որտեղ և բնակվում է: 2011-ին, երբ Բաքվում փորձեցին կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվեց Ադրբեջան մեկնել իր հայ ընկերոջ հետ համերաշխություն հայտնելով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |