Հայաստանում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հայաստանում  3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ժամը 21:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ Վայք քաղաքից 6 կմ արևմուտք։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Օջախի խորությունը՝ 10 կմ:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս, Արտարբույք, Հորբատեղ գյուղերում և Եղեգնաձոր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---