Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին մոմավառություն կանցկացվի![]() 2 օգոստոսի 2017 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին, ժամը 19:30 Ազատության հրապարակում «Եզդիների ազգային միությունը» եւ «Եզդիների ազգային կոմիտեն» անցկացնում են մոմավառություն ՝ ի հիշատակ 2014թ եզդիական Սինջար շրջանում սկսված եւ մինչ այսօր շարունակվող ցեղասպանության: Եզդիների նկատմամբ կատարվող ցեղասպանության հետևանքով մինչ այսօր սպանվել են 20 000 եզդի, 6000 եզդի կանայք եւ երեխաներ գտնվում են գերևարության մեջ , 600 000 եզդի հայրենազրկվել է: 2014 թ օգոսոտոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքյան Քրդստանի ռեգիոնալ կառավարության թողտվությամբ հարձակվեց եզդիական Սինջար շրջանի վրա ՝ եզդիների հայրենիքում ցեղասպանության ենթարկելով վերջիններիս: Չնայած երեք տարի է անցել ` եզդիների ցեղասպանությունը մինչ այժմ էլ շարունակվում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |