ԵՊՀ-ն 500 ուսանողի համար հանրակացարան կունենա

ԵՊՀ-ն 500 ուսանողի համար հանրակացարան կունենա

PanARMENIAN.Net - ԵՊՀ-ն 500 ուսանողի համար նախատեսված հանրակացարան է կառուցում։ Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ կայքը՝ բուհի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին հղում անելով։

Հանրակացարանն ունենալու է երկտեղանոց սենյակներ՝ առանձին լվացարաններով։ Լինելու է մեկ մեծ ճաշարան, և յուրաքանչյուր հարկում` խոհանոց:

Նրա խոսքով, շինարարությունն ընթանում է ամերիկահայ բարերար Ջորջ Ասատուրյանի՝ ԵՊՀ-ին կտակած է $1.000.000, ինչպես նաև համալսարանի սեփական միջոցներով։

Շինարարական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կավարտվեն 2018 թվականի ամռանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---