ՀՀ-ում բարձրագույն կրթությունը՝ առավել մատչելի. Բիբլոս Բանկ Արմենիայի ու ՀԱՀ-ի համատեղ ծրագիրը

ՀՀ-ում բարձրագույն կրթությունը՝ առավել մատչելի. Բիբլոս Բանկ Արմենիայի ու ՀԱՀ-ի համատեղ ծրագիրը

PanARMENIAN.Net - Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանը գործակցում են վարկավորման նոր ծրագրի շրջանակում, որը բարձրագույն կրթությունն առավել հասանելի ու մատչելի կդարձնի: Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում սովորող և ֆինանսական աջակցության կարիք ունեցող ուսանողները կարող են վճարել իրենց վարձավճարը՝ օգտվելով մատչելի վարկատեսակից:

Ծրագիրը նախատեսում է ուսման վարձի մինչև 80%-ի չափով ֆինանսավորում ընդամենը 5% տարեկան տոկոսադրույքով` արտոնյալ ժամանակահատվածով վարկի մարման հնարավորությամբ: Ուսումնառության և հետագա 6 ամսվա ընթացքում կվճարվեն միայն վարկի տոկոսները, իսկ հետագա 30 ամսվա ընթացքում՝ մայր գումարը և տոկոսները:

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը նշել է. «Կրթության ոլորտը մշտապես եղել է Բիբլոս Բանկի ուշադրության կենտրոնում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ այս վարկավորման ծրագիրը կօգնի ավելի մեծ թվով ուսանողների ստանալ որակյալ բարձրագույն կրթություն, բացահայտել իրենց ներուժն ու գտնել տեղն աշխատաշուկայում: Ավելին, Բանկը, սկսած 2017 թվականից, կրթաթոշակ է տրամադրում նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին: Հուսով ենք, որ մեր գործակցությունը Համալսարանի հետ կնպաստի մեր հասարակության զարգացմանն ու բարեկեցությանը»:

Արտոնյալ պայմաններով վարկն ուսանողներին կտրամադրվի դրական վարկային պատմության առկայության դեպքում, ՀՀ դրամով և երկու անձի երաշխավորությամբ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը նշել է․ «Որակյալ կրթության վրա ծախսված միջոցները կարող են դառնալ մարդու կյանքում երբևէ կատարած ամենաշահութաբեր ներդրումը։ Հայաստանի ամերիկյան համալսարանում ստացած կրթության շնորհիվ անհամեմատ աճում է մեր շրջանավարտների պահանջարկն աշխատաշուկայում և վստահությունը, որ շրջանավարտն իր աշխատանքի շնորհիվ ի վիճակի կլինի կատարել վարկային պարտավորությունները։ Այս համագործակցությամբ համալսարանը ևս մեկ քայլ է կատարում կրթությունը ֆինանսական կարիք ունեցողներին հասանելի դարձնելու համար։ Վստահ ենք, որ շատերը կօգտվեն այս բացառիկ հնարավորությունից»։

Ծրագրից օգտվել ցանկացող Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները կարող են դիմել համալսարան մինչև սեպտեմբերի 4-ը՝ նամակ հղելով financialaid@aua.am էլ․ հասցեին:

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները կայքում են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---