Հայաստանում Գիտելիքի և դպրության օրն է

Հայաստանում Գիտելիքի և դպրության օրն է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը, Հայաստանում նշվում է Գիտելիքի և դպրության օրը: Այն պետական տոն է 1984 թվականից:

Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, սկսել է նշվել դեռևս ԽՍՀՄ տարիներից, սակայն դրա փլուզումից հետո էլ օրը մնաց պաշտոնական տոն նրա կազմում եղած պետությունների համար։ Այն նախկինի պես նշում են Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Թուրքմենստանում, ինչպես նաև՝ Չեխիայում և Մերձբալթյան երկրներում։ Այդ երկրներում նոր ուսումնական տարին շարունակվում է սկսվել աշնան առաջին օրվանից՝ սեպտեմբերի 1-ից։

Ուս. տարին բաժանված է քառորդների, որոնք ընդմիջվում են արձակուրդներով։ Յուրաքանչյուր քառորդի և տարվա վերջում սովորողները ստանում են վերջնական գնահատականներ։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ուղերձ է հղել նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ։

«Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ: Դրա իրականացման հաջողությունը կախված է բոլորիս հետևողական աշխատանքից և ենթադրում է մեծ նվիրում ու պատասխանատվություն»,- գրել է ԿԳ նախարարը, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Այս տոնական օրն առաջին դասարանցիներին նախարարը մախթել է, որ նրանք դպրոց մտնեն խանդավառությամբ և այն իրենց մեջ կրեն ողջ կյանքի ընթացքում:

2017 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց կհաճախի մոտ 40.000 առաջին դասարանցի:

Մկրտչայնը նաև ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է բոլոր մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ցանկացել, որ ուսումնական տարին նրանք սկսեն աշխատանքային նոր լիցքով ու եռանդով.

«Մշտապես պետք է հիշել, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ պատրաստելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից զարգացած երկրների շարքում»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---