// IP Marketing video - START// IP Marketing video - END

Իջևանում Աշոտ Երկաթի 9 մետրանոց արձան կկանգնեցվի

Իջևանում Աշոտ Երկաթի 9 մետրանոց արձան կկանգնեցվի

PanARMENIAN.Net - ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Իջևանի Սահմանադրության հրապարակում՝ մարզպետարանի դիմաց, կկանգնեցվի Աշոտ Երկաթ արքայի 6 մետրանոց արձանը։ Եվս 3 մետր պատվանդանի բարձրությունն է(ընդհանուր 9 մետր):

Աշոտ Երկաթը ձիու վրա է, ձիու աջ ոտքը բարձրացված է, թագավորն արքայական թագով է, աջ ձեռքին՝ խաչ:

Արձանի հայացքն ուղղվելու է դեպի Մ3 ճանապարհը, ինչի շնորհիվ այն կտեսնեն միջպետական ճանապարհով երթևեկողները:

Արձանի հեղինակն է իջևանցի քանդակագործ Արմեն Դավթյանը, նրա օգնականը Գոռ Դավթյանն է:

Աշոտ Բ Երկաթ հայոց թագավորը (914-929թթ․) Բագրատունյաց առաջին գահակալ Աշոտ Ա-ի թոռը և Սմբատ Ա թագավորի ավագ որդին ու հաջորդն էր։ Նա իշխանությունը ժառանգեց Հայաստանի համար չափազանց ծանր պահի, երբ արաբական զորքերը գրավել էին երկրի մեծ մասը, ավերել ու թալանել բնակավայրերը։ Թշնամուն վտարելը, պետականության պահպանումը օրվա գերխնդիրներն էին։ Աշոտը վճռական և անզիջում կռիվ սկսեց օտար նվաճողների դեմ, նրանց զորքերին հարվածեց Շիրակում, Բագրևանդում և Գուգարքում, պաշարելով պարտության մատնեց Տփղիսի արաբ ամիրային, ապա մտնելով Աղստևի հովիտ, վտարեց այնտեղ ամրացած արաբական զորքերին։ Այս հաղթանակից հետո հայոց զորքը և հարևան երկրների գահակալները հոր փոխարեն Աշոտին հռչակեցին Հայաստանի թագավոր, որի իշխանների մեծ մասը նրան ճանաչեց որպես օրինական գահակալ։

Photo from Karen Iskandaryan's Facebook page
 Ուշագրավ