ՎիվաՍել-ՄՏՍ-ը Samsung Galaxy Note8-ի նախնական պատվերներ կընդունի

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Samsung Galaxy Note8-ի նախնական պատվերներ կընդունի

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ Samsung Galaxy Note8 պատվիրելու դեպքում գնորդը նաև կստանա Samsung DeX աքսեսուար:

Samsung Galaxy Note8 սմարթֆոնի գինը 579 900 դրամ է: Սարքը կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով:

Պատվերը կարելի է տեղադրել առցանց կամ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: Առցանց պատվիրելուց հետո անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ այցելել մոտակա սպասարկման կենտրոն՝ վճարում կատարելու համար: Կանխիկ եղանակով գնման պատվերը տեղադրելիս` անհրաժեշտ է ամբողջությամբ վճարել սմարթֆոնի արժեքը, իսկ ապառիկի դեպքում՝ կանխավճարի գումարը (նախատեսված լինելու դեպքում) կրկին մինչև սեպտեմբերի 21-ը` ներառյալ:

Բաժանորդները կկարողանան ստանալ Samsung Galaxy Note8 հեռախոսը և Samsung DeX աքսեսուարը՝ սկսած սեպտեմբերի 22-ից՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

«Հերթական անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հասանելի է դարձնում նոր բարձրակարգ սմարթֆոն, այս անգամ՝ Samsung Galaxy Note8 սմարթֆոնը, որն առանձնանում է առաջադեմ լուծումներով և յուրահատուկ դիզայնով: Մեզ համար կարևոր է, որ մեր բաժանորդները ցանկության դեպքում կարողանան օգտվել շարժական հաղորդակցության ամենանորարարական, բարձրորակ և հարմարավետ սարքերից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---