Մոսկվայի բանկը գրաված Պետրոսյանը կազատազրկվի 12 տարով

Մոսկվայի բանկը գրաված Պետրոսյանը կազատազրկվի 12 տարով

PanARMENIAN.Net - Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը սեպտեմբերի 7-ին 12 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար Արամ Պետրոսյանին, որը 2016-ի նոյեմբերին պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում՝ Սիթիբանկում:

Դատախազությունը 13 տարվա ազատազրկում էր պահանջել գործարար Արմեն Պետրոսյանի համար:

Նա մեղավոր է ճանաչվել պատանդներ վերցնելու և ահաբեկչություն գործելու մեղադրանքներով և պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում: Կալանքի տակ անցկացված ժամանակը կհաշվառվի որպես պատժի կրում՝ 2016-ի օգոստոսի 24-ից: Ըստ դատավճռի, տուժածի քաղաքացիական հայցը՝ 50.000 ռուբլի, կբավարարվի ամբողջական ծավալով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, դատարանը Պետրոսյանի համար ազատության 1 տարվա սահմանափակում է նշանակել՝ պատիժը կրելուց հետո նա չի կարողանա փոխել բնակության վայրը կամ մեկնել Մոսկվայի շրջանի սահմաններից դուրս առաց հատուկ պետմարմնի թույլտվության:

Ըստ փաստաբանների, որոշումը կբողոքարկվի:

Պետրոսյանը կալանքի տակ է վերցվել դատարանի դահլիճում, դուրս գալիս նա բղավել է. «Պատմությունն ինձ կարդարացնի»:

2016-ի օգոստոսի 24-ին սննկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում: Օգոստոսի 24-ին Պետրոսյանը տեսահոլովակ էր տեղադրել YouTube-ում` զգուշացնելով, որ «դիմելու է ՌԴ ՔՕ կտրուկ, աղմկահարույց խախտման»: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նա կարող է խուսափել պատանդներ վերցնելու համար պատժից, քանի որ կամավոր ազատ է արձակել մարդկանց: Պետրոսյանն առաջին ցուցմունքներն է տվել ոստիկանությունում և հայտարարել է, որ մտադիր չէր սպանել պատանդներին: «Նրա խոսքերով, ինքն ընդամենը ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա»,-ասել է Մոսկվայի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---