Հայաստանում եւ Ադրբեջանում կբացվեն Եվրահանձնաժողովի նոր ներկայացուցչություններ 2 փետրվարի 2008 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը նոր դիվանագիտական առաքելություններ կբացի Հայաստանում եւ Ադրբեջանում` Հարավային Կովկասի երկրների հետ կապերը սերտացնելու նպատակով: Այդ մասին այսօր հայտնել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը: Դիվանագիտական առաքելությունները կբացվեն Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների` հաջորդ շաբաթ նախատեսված այցի ընթացքում: Փետրվարի 4֊-6-֊ը Հարավային Կովկաս կայցելեն Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո֊-Վալդները, Եվրամիությունում նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրանք կայցելեն նաեւ Վրաստան: «Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները ավելի սերտ են դառնում: Սա իմ երրորդ այցն է Հարավային Կովկաս, եւ ես մտադիր եմ քննարկել Գործողությունների ծրագրերի կենսագործման, էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում «սառեցված» հակամարտությունները, ինչպես նաեւ միջազգային հարցեր»,֊ - ասել է Ֆերերո֊-Վալդները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |