Ադրբեջանը զգալի կրճատել է նավթի արդյունահանումը ՕՊԵԿ-ի հետ համաձայնության շրջանակում13 սեպտեմբերի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրները 2017-ի օգոստոսին կատարել են նավթի արդյունահանումը 118 տոկոսով կրճատելու պարտավորությունը Ղազախստանի և Ադրբեջանի հաշվին: Այդ մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության սեպտեմբերյան զեկույցում: Ադրբեջանը նվազեցրել է նավթի արդյունահանումը 78.000-ով, մինչդեռ քվոտան 24 ժամվա համար սահմանված է 54.000 բարել: Ղազախստանը պլանը գերակատարել է գրեթե 3 անգամ՝ կրճատելով արդյունահանումն օրական 54.000 բարելով, մինչդեռ քվոտան եղել է 20.000: Զգալիորեն նվազել է նաև արդյունահանումը Մեքսիկայում՝ 170.000-ով նախկին 100.000-ի փոխարեն, գրում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանն օգոստոսին կատարել է համաձայնագրի պահանջները 105%-ով՝ նվազեցնելով արդյունահանումը 316.000-ով 300.000 քվոտայի փոխարեն, գրում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ՌԴ ԿԲ-ն մեղադրել էր Ադրբեջանին նավթի գներն ապակայունացնելու մեջ: Բանկի սեպտեմբերի զեկույցում ասվում է, որ նավթ արտահանողները չեն կարողանա հավասարակշռել համաշխարհային շուկան ԱՄՆ-ում, Ղազախստանում և Ադրբեջանում, ինչպես նաև այլ ոչ կարգապահ երկրներում, նավթի արդյունահանման աճի պատճառով: «ՌԴ-ն գրեթե 100% է պահպանում իր քվոտան, սակայն Ադրբեջանի, Ղազախստանի, Մեքսիկայի և Օմանի մասնակցությունը մնում է 70%-ի սահմանում, առաջին հերթին պահանջին Ղազախստանի չհետևելու պատճառով», ասվում է բանկի եզրակացության մեջ: Նավթի արդյունահանման վերաբերյալ պայմանավորվածությունը գործում է մինչև 2018-ի մարտի վերջը: Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է համաձայնագրի նախապատրաստմանը, քանի որ նրա բյուջեն և տնտեսությունը կախված են նավթի գներից: Ըստ ՕՊԵԿ+ համաձայնագրի, կարտելի երկրները պետք է կրճատեն նավթի արդյունահանումը օրական 1,4 մլն բարելով, իսկ ՕՊԵԿ-ից դուրս գործող երկրները՝ 558.000 բարելով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |