Անվտանգ է, բայց չափազանց փափուկ. Ռոսկաչեստվոն հետազոտել է «Ապարան» ջուրը

Անվտանգ է, բայց չափազանց փափուկ. Ռոսկաչեստվոն հետազոտել է «Ապարան» ջուրը

PanARMENIAN.Net - Որակի ստուգման ռուսական համակարգը` Ռոսկաչեստվո, ավարտել է չգազավորված խմելու ջրերի հետազոտումը: Ստուգվել է 58 ապրանքանիշի շշալցված ջուր: Հետազոտվել է դրանց համապատասխանությունը գրեթե 100 պարամետրով:

Հետազոտված ապրանքանիշների ցանկում է եղել նաև հայկական «Ապարան» շշալցված ջուրը: Պարզվել է, որ այն աղտոտված չէ, քլոր չի պարունակում և մանրէաբանական տեսանկյունից անվտանգ է: Սակայն, միևնույն ժամանակ ջրում ֆիքսվել է սիլիկատների առկայություն, մակրո-միկրոէլեմենտների քանակը բավարար չէ, ֆտորի պակաս կա, և ջուրը չափազանց փափուկ է:

Մասնագետները ստուգել են շշալցված ջրերի միկրոբիոլոգիական անվտանգությունը, համեմատել են ջրագծինը հանքայինի հետ, ինչպես նաև որոշել են մարդու ֆիզիոլոգիական կարիքների բավարարման համար անհրաժեշտ ջրի որակական բնութագրերը:

Ստուգման արդյունքում լավագույնն են ճանաչվել «Վոլժանկա», «Լիպեսցկիի բյուվետ», «Նովոտերսկայա», «Օ! Նաշա սեմյա», «Պրոստոե դոբրո», ARCTIC, Aquanika, Bon Aqua և Evian ապրանքանիշերի շշալցված ջրերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---