Մինչև $3600 գերազանցության կրթաթոշակ՝ Շվեյցարիայի բուհերի դիմորդներին19 սեպտեմբերի 2017 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի կառավարությունը տրամադրում է գերազանցության կրթաթոշակներ օտարերկրացի գիտնականների և արվեստագետների համար: Կրթաթոշակներ կարող են ստանալ Ph.D., հետդոկտորական, հետազոտական ծրագրեր իրականացնող անձինք և արվեստի բնագավառներում գործունեություն ծավալողները, որոնք դիմում են Շվեյցարիայի պետական բուհերից կամ հավաստագրով ճանաչված հաստատություններից մեկը: Դիմելու վերջնաժամկետը կախված է դիմորդի բնակության երկրից: Դիմել կարող են բոլոր ոլորտների շրջանավարտները: Կրթաթոշակը կախված է դիմողի երկրից և ուսումնական ծրագրի տեսակից. հատկացվող ամսական կրթաթոշակը տատանվում է $2000-ից $3600-ի սահմաններում: Ծրագրի շահառու կարող են դառնալ երիտասարդներ աշխարհի ցանկացած երկրից, որոնք ունեն Ph.D. կամ մագիստրոսի աստիճան, իսկ արվեստաբաններն ու արտիստները՝ նվազագույնը բակալավրի աստիճան: Յուրաքանչյուր տարի Շվեյցարիայի կառավարությունը ֆինանսավորում է ուսանողների փոխանակման ծրագրեր աշխարհի 180 պետության հետ: Դիմողները պետք է ազատ տիրապետեն անգլերենի և համապատասխանեն մի շարք պահանջների, որոնք տարբերվում են՝ կախված ընտրված ծրագրից ու բուհից: Մանրամսաներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |