Գորիսում անվճար հասարակական տրանսպորտ է գործարկվել

Գորիսում անվճար հասարակական տրանսպորտ է գործարկվել

PanARMENIAN.Net - Գորիսում սեպտեմբերի 19-ից գործելու է անվճար հասարակական ներքաղաքային տրանսպորտ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը՝ նշելով, որ ուղևորափոխադրումներն իրականացվելու են «Մերսեդես» մակնիշի հարմարավետ միկրոավտոբուսներով։

«Պատվիրված է ևս երկու ավտոմեքենա, որոնք այս պահին ճանապարհին են։ Որքանով ես տեղյակ եմ, շատ քիչ եվրոպական քաղաքներում կա նման բան, ես էլ Գորիսը շատ եմ նմանեցնում յուրահատուկ կոլորիտով եվրոպական կոկիկ քաղաքներին, այնպես որ այժմ այն ունի այդ քաղաքների հետ ևս մեկ ընդհանրություն»,- գրել է Սաղաթելյանը:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ նախագիծը բյուջեի հաշվին չի իրականացվելու, այլ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի անձնական նախաձեռնությունն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---