Թրամփն ու Էրդողանը հայտարարել են Քրդստանում հանրաքվեի լուրջ հետևանքների մասին

Թրամփն ու Էրդողանը հայտարարել են Քրդստանում հանրաքվեի լուրջ հետևանքների մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ են արտահայտվել Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեին: Նրանք հայտարարել են, որ, եթե այն անցկացվի, «հետևանքները» լուրջ են լինելու: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը տարածվել է Նյու Յորքում երկու նախագահների հանդիպումից հետո:

Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են Իրաքից անջատվելու վերաբերյալ անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում՝ խորհրդարանը դեմ է քվեարկել: Դեմ են նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԱԿ-ը՝ նրանք առաջարկել են Իրաքյան Քրդստանի ղեկավար Բարզանիին հետաձգել հանրաքվեն: Կողմ է արտահայտվել միայն Իսրայելը:

Առաջնորդները հաստատել են, որ մերժում են Քրդստանի տարածաշրջանային կառավարության ծրագրած հանրաքվեն: Նրանք կոչ են արել քուրդ առաջնորդներին ինտենսիվ բանակցություններ սկսել բոլոր հարցերի շուրջ, իսկ ԱՄՆ-ն և Թուրքիան պատրաստ են աջակցել այդ գործընթացին»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ նմանատիպ կոչով էին հանդես եկել Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Իբրահիմ ալ Ջաֆարին, Ջավադ Զարիֆն ու Մևլութ Չավուշօղլուն:

Իրանը հայտարարել է, որ կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե տարածաշրջանը հանրաքվեի արդյունքում անկախություն հռչակի Բաղդադից: Դեմ է նաև Արաբական երկրների լիգան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---