DNA India. Հայաստանի վանքերի վեհությունը25 սեպտեմբերի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է բիբլիական Արարատի հովանու ներքո, կապուտակ Սևանի ափին, ունի գեղատեսիլ կիրճեր, գրում է հնդկական DNA India պարբերականը: Հոդվածի հեղինակը պատմում է բազմադարյա հեթանոսական տաճարի, եկեղեցիների ու վանքերի մասին: «Հայաստանը 3 մլն բնակչությամբ հարավկովկասյան երկիր է, որը գտնվում է Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև, և, որն առաջինն է աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել դեռևս 301 թվականին: Դրանով է բացատրվում եկեղեցիների ու վանքերի առատությունը, որոնց թիվը հասնում է մոտ 4000, դրանցից մի քանիսը կառուցվել են IV դարում»,-գրում է պարբերականը: Հոդվածում նկարագրված են Խոր Վիրապը, Գառնին, ուր Երևանից հասնելու համար ընդամենը 1 ժամ է պահանջվում: «Պատմությունը վկայում է, որ երբ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունվեց Հայաստանում որպես պետական կրոն, բոլոր հեթանոսական տաճարները քանդվեցին և տեղում եկեղեցիներ կառուցվեցին: Սակայն Գառնին այնքան գեղեցիկ էր, որ անվնաս մնաց»,-ասվում է հոդվածում: Պարբերականը պատմում է նաև 4 դարում կառուցված Գեղարդի մասին, որը մասամբ ժայռափոր է: Հոդվածում նշվում է, որ «Գեղարդի օդում թևածում է խունկի բույրը»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |