Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը լեսբուհու է առաջադրել Թբիլիսիի քաղխորհուրդ

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը լեսբուհու է առաջադրել Թբիլիսիի քաղխորհուրդ

PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը պատմականորեն աննախադեպ քայլի է գնացել՝ պետական պաշտոնում բացահայտ լեսբուհու առաջադրելով:

Առաջադրվելով խորհրդարանում տեղեր չունեցող Հանրապետական կուսակցությունից՝ 40-ամյա փաստաբանն ու միասեռականների իրավունքների ջատագով Նինո Բոլկվաձեն մտադիր է ընտրվել Թբիլիսիի քաղխորհուրդ:

«Ես ուզում եմ, որ Վրաստանը ավելի հարմարավետ վայր դառնա իմ երեխաների համար»,-ասել է միայնակ մայր Բոլկվաձեն, որը 2 դեռահաս աղջիկ է մեծացնում, գրում է «Ամերիկայի ձայնը»:

2 տարի առաջ երկրի ամենահայտնի հեռուստածրագրի եթերում նա հրապարակավ խոստովանեց, որ լեսբուհի է, որից հետո նույնիսկ հարազատները երես թեքեցին նրանից:

Վրաստանի Հանրապետական կուսակցությունը ստեղծվել է 40 տարի առաջ և ապօրինի ճանաչվել ԽՍՀՄ Գերագույն դատարանի կողմից: 2007-ին կուսակցությունը դարձավ Հանուն Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի լիարզժեք անդամը:

Հանրապետականների գլխավոր քարտուղար Թամար Կորձայան ասել է, որ Բոլկվաձեի համար պետք է քվեարկել ոչ միայն այն պատճառով, որ լեսբուհի է, այլ որովհետև կան խնդիրներ, որոնք նա խոստանում է լուծել՝ «ծրագրեր միայնակ մայրերի համար, փոքրամասնությունների ներկայացուցչություն, աշխատանք խոցելի խավերի հետ, միասեռականների համար ապաստարանների ստեղծում»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---