Ընտանեկան բռնության օրինագիծը. Ինչ է պետք իմանալ աղմկահարույց նախագծի մասին

Ընտանեկան բռնության օրինագիծը. Ինչ է պետք իմանալ աղմկահարույց նախագծի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում ամենաշատ աղմուկը բարծրացրած իրադարձություններից մեկն ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագիծն էր: Այն բազմաթիվ հարցեր առաջացրեց հանրության շրջանում և ծնողների համար անհանգստության պատծառ դարձավ: PanARMENIAN.Net ը հակիրճ ներկայացնում է նախագծի կարևոր դրույթները:

Ինչ է ընտանեկան բռնությունը

Ընտանեկան բռնությունը ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքների կիրառումն է ընտանիքի անդամների կամ նախկինում ընտանիքի անդամներ հանդիսացած անձանց միջև:

Ինչ միջոցներ են կիրառվելու բռնության ենթարկվածների պաշտպանության համար

Ընտանեկան բռնություն գործադրած անձի նկատմամբ կարող են սահմանափակումներ կիրառվել. հարկադրել նրան անհապաղ հեռանալ ընտանեկան բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել նրա վերադարձը` մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը, արգելել այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող ընտանեկան բռնության ենթարկվածին, արգելել 100 մետրից ավելի մոտենալ ընտանեկան բռնության ենթարկվածին, սահմանել երեխաների հետ տեսակցության ժամանակավոր ժամանակացույց, արգելել հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանեկան բռնության ենթարկվածի հետ:

Որ դեպքում ընտանեկան բռնության ենթարկված երեխան կարող է փոխանցվել ժամանակավոր խնամքի կենտրոն

Անմիջականորեն սպառնացող վտանգի տակ գտնվող անչափահաս կամ անգործունակ անձը կարող է փոխանցվել ժամանակավոր խնամքի կենտրոն այն դեպքում, երբ նա ենթարկվել է ընտանեկան բռնության համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի կողմից, և ում նկատմամբ կիրառվել են օրենքով նախատեսված սահմանափակումները:

Ինչ օգնություն կարող են ստանալ բռնության ենթարկված անձինք

Ընտանեկան բռնության ենթարկվածներին ցանկության դեպքում հատկացվում է բնակելի ապահով տարածք` համալրված համապատասխան անվտանգության համակարգով, նրանց անհատույց տրամադրվում է հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն և օգնություն, բժշկական և սոցիալական աջակցություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների, ինչպես նաև նրանք ապահովվում են սննդով և հագուստով, իսկ երեխաները` նաև ուսման հնարավորություններով: Ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով լիազոր մարմնի կողմից բացվում է նաև ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար, միջոցները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատկացումներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից:

Ինչպիսի պատասխանատվության կարող են ենթարկվել ընտանեկան բռնություն կատարած անձիք

Ընտանեկան բռնություն կատարած անձինք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվության:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---