Երևանցի աշակերտներին տուն են ուղարկում գոյություն չունեցող փոթորկի ահից

Երևանցի աշակերտներին տուն են ուղարկում գոյություն չունեցող փոթորկի ահից

PanARMENIAN.Net - Երևանի որոշ դպրոցների աշակերտներին հոկտեմբերի 16-ին սկսել են տուն ուղարկել սպասվող փոթորկի պատճառաբանությամբ: Ուսուցիչները զանգահարում են երեխաների ծնողներին՝ խնդրելով նրանց ժամանակից շուտ տուն տանել, «որպեսզի փոթորկի ժամանակ փողոցում չհայտնվեն»:

Սակայն, ինչպես զգուշացնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը,հոկտեմբերի 16-ին քամու ուժգնացում (25-30մ/վ արագություն) սպասվում է առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում, որտեղ հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ: ԱԻՆ-ը հորդորում է բնակչությանը մնալ շինությունների ներսում: Սակայն այդ տեղեկատվությունը չի վերաբերում Երևանին:

Ինչպես ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ, Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հաշվի առնելով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությյունը, իր կողմից զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` իրազեկել ծնողներին «պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---