Փոխնախարար. Անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների 47%-ն ընտանիքում են լինում

Փոխնախարար. Անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների 47%-ն ընտանիքում են լինում

PanARMENIAN.Net - Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների փորձերի 47 տոկոսը տեղի են ունենում ընտանիքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:

Նա նշել է, որ քննարկումն ինքնանպատակ չէ, հանրային քննարկման նպատակը արդյունավետ իրավական կարգավորումներ ունենալն է, հայտնում է Panorama.am-ը:

«Տարօրինակ է որոշ մարդկանցից լսել, որ այս օրինագիծը հանրային պահանջարկ չունի: Շատ հաճախ հնչում են կարծիքներ, որ մեր օրենսդրությունը նախատեսում է կարգավորումներ՝ ի դեմս քրեական և ընտանեկան օրենսդրության, սակայն ակնհայտ է, որ նշված օրինագիծն անհրաժեշտ է ընտանեկան բռնության կանխարգելման համար: Որոշ մարդկանց կարծիքով ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աննշան է:

Մեր ունեցած տվյալներով, Հայաստանում օրական երկու անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնությունների հետ: Սպանությունների տասնյոթ տոկոսը հետևանք է ընտանեկան բռնությունների: Բացի այդ, անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների քառասունյոթ տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում»,- վիճակագրական տվյալներն է ներկայացրել պաշտոնյան:

Վիգեն Քոչարյանը շեշտել է՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծում որևէ սենսացիոն օրենսդրական կարգավորում առաջարկված չէ: Նրա տեղեկացմամբ, Վրաստանում գործում է համանման օրենսդրական լուծում պարունակող օրենք: Նույնը կարելի է ասել Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի մասին:

Փոխնախարարը հիշեցրել է անգամ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որում հստակ նշված է՝ եթե ամուսինը ծեծում է կնոջը, կինը դատարան դիմելու իրավուք ունի: Նույնը նախատեսում է նաև Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը:

Հայաստանում վերջին շրջանում մեծ աղմուկը բարծրացրած իրադարձություններից մեկն ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագիծն էր: Այն բազմաթիվ հարցեր առաջացրեց հանրության շրջանում և ծնողների համար անհանգստության պատծառ դարձավ:

Ընթերցեք նաև.Ընտանեկան բռնության օրինագիծը. Ինչ է պետք իմանալ աղմկահարույց նախագծի մասին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---