Ժիրինովսկին՝ Բաքվին. ԼՂ հարցը գործնականում լուծում չունի

Ժիրինովսկին՝ Բաքվին. ԼՂ հարցը գործնականում լուծում չունի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծում չունի, Ադրբեջանը դեռ երկար ստիպված կլինի հաշտվել այդ խնդրի առկայության հետ: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Պետդումայում Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ ելույթ ունենալով «Ինտեգրացիոն խնդիրները փոփոխվող աշխարհում» բանավեճի շրջանակում:

Քննարկումներն անցնում են Սոչիում՝ երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնի շրջանակում:

Ժիրինովսկին հավելել է, որ դա բարդ խնդիր է և անլուծելի: «Խոսելով Ադրբեջանի ու Հայաստանի մասին՝ պետք է հասկանանք, որ ԼՂ հարցն անհնար է լուծել: Չկա լուծում»,-ասել է նա, գրում է «Sputnik Ազերբայջանա» լրատվականը: Ըստ նրա, երկու երկիրն էլ Ղարաբաղն իրենցն է համարում:

«Ադրբեջանը դեռ երկար ստիպված կլինի հաշտվել ԼՂ խնդրի առկայության հետ: Երուսաղեմի խնդիրը հնարավո՞ր է լուծել: Ոչ: Հրեաները համարում են, որ դա իրենց մայրաքաղաքն է, արաբները՝ որ իրենցը»,-ասել է Ժիրինովսկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---