Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանն անկախություն հռչակեց

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Կոսովոն հաստատեց անկախության եւ Կոսովոյի պետականության խորհրդանիշների մասին հռչակագիրը: Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիի խոսքերով, Կոսովոյի իշխանության ինստիտուտները պատրաստ են իրականացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի ծրագիրը եւ ողջունում են Եվրամիության առաքելության գործուղումը Կոսովո:



Իրավիճակը Պրիշտինայում վերահսկում են ոստիկանությունն ու խաղաղապահ առաքելության ուժերը: Ըստ «Ռոյթերս» գործակալության, Կոսովսկայա Միտրովիցա քաղաքում ֆրանսիացի զինվորները ՆԱՏՕ-ի խաղաղապահ անձնակազմից բետոնից պատնեշներ եւ փշալարերից ցանկապատներ են կառուցել: Այդ նախապատրաստությունների նպատակն է` թույլ չտալ ալբանացիների եւ սերբերի բախումներ քաղաքում, որը փաստորեն կիսված է ըստ ազգային պատկանելության: Խաղաղապահ համակազմի ղեկավար ֆրանսիացի գեներալ Քսավյե Բու դը Մառնակը հայտարարել է, թե իր զինվորները կկասեցնեն ցանկացած սադրանք, ում կողմից էլ դա լինի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---