ՅՈՒՆԵՍԿՕ. ՀՀ-ում աղջիկներին ավելի հաճախ են մանկապարտեզ ուղարկում

ՅՈՒՆԵՍԿՕ. ՀՀ-ում աղջիկներին ավելի հաճախ են մանկապարտեզ ուղարկում

PanARMENIAN.Net - Հայաստանում աղջիկներին ավելի հաճախ են տանում նախադպրոցական հաստատություններ: Այս մասին պարզ է դառնում Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հոկտեմբերի 24-ին հրապարակված զեկույցից:

Զեկույցի համաձայն՝ աշխարհի 160 երկրներից միայն 63%-ում է նախադպրոցական կրթության հավասար հնարավորություններ տրվում աղջիկներին և տղաներին, մյուս բոլոր երկրներում նախադպրոցական կրթություն ավելի շատ ստանում են կամ միայն աղջիկների, կամ էլ միայն տղաների շրջանում:

Հայաստանը նախադպրոցական կրթության անհավասար հնարավորություններ ունեցող երկրների շարքում է: Յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 80 տղա է հաճախում նախադպրոցական հաստատություն: Իրավիճակը նույնն է Մավրիտանիայում և Սաուդյան Արաբիայում:

Ջիբութիում, Մարոկկոյում, Պակիստանում և Եմենում նկատվում է հակառակ միտումը. այս երկրներում գրանցվել է ամենաբարձր անհավասարակշռությունը՝ յուրաքանչյուր 100 տղայի դիմաց՝ 90 նախադպրոցական հաստատություն հաճախող աղջիկ:

Աղջիկների և տղաների համար նախադպրոցական կրթության հավասար հնարավորություններ ստեղծված են միայն երկրների 66%-ում, միջնակարգ կրթության համար՝ 45%-ում, ավագ դպրոցի համար՝ 25%-ում: Զեկույցում արտացոլված են 2015 թվականի տվյալներ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---