Նարինե Աբգարյանի «Մանյունյան» հայերեն է թարգմանվել. Շնորհանդեսը նոյեմբերի 11-ին![]() 2 նոյեմբերի 2017 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի ամենահայտնի գիրքը՝ ինքնակենսագրական «Մանյունյան», թարգմանվել է հայերեն: Այդ մասին ասվում է «Բուկինիստ» գրախանութի ֆեյսբուքյան էջում: Գրքի շնորհանդեսը և հանդիպումը հեղինակի հետ կկայանա նոյեմբերի 11-ին Երևանի պետական կամերային թատրոնում: Շնորհանդեսի ժամանակ հնարավոր կլինի գնել գրողի բոլոր գրքերը հատուկ գնով և նրա ինքնագրով: «Մանյունյան» արևով ողողված և հարավային շուկայի բույրերով համեմված լուսավոր և շատ ծիծաղելի պատմություն է 2 ընկերուհիների՝ Նառայի և Մանյունյայի մանկության մասին: «Մանյունյան» հայերեն է թարգմանել Նարինե Գիժլարյանը, որն, ինչպես և գրողը, ծնունդով Բերդից է: «Մանյունյան» թարգմանել է Նարինե Գիժլարյանը, որն, ինչպես և ես, ծնվել ու մեծացել է Բերդում: Նա հրաշալի մոտեցում է գտել, երկրորդական կերպարները խոսում են մեր ծիծաղելի Բերդի բարբառով: Ես կարդում էի ու բարձրաձայն ծիծաղում, թեև, իհարկե, սեփական տեքստերի վրա ծիծաղելը դեբիլության վերջնակետն է, բայց նա յուրահատուկ երանգներ է գտել: Ցավոք, ռուսերենում այդ նրբությունները կորչում են»,-ասել է Աբգարյանն իր հարցազրույցներից մեկում: «Մանյունյան» թարգմանվել է նաև բազում այլ լեզուներով: 2016-ին Նարինե Աբգարյանը «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի համար արժանացել է «Յասնայա պոլյանա» գրական մրցանակին: Ընթերցեք նաև. Նարինե Աբգարյան.Իմ բոլոր գրքերը մեծ կարոտից են ծնվել Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |