ՀՀ բնակչության թիվն 9 ամսում նվազել է 14.000-ով

ՀՀ բնակչության թիվն 9 ամսում նվազել է 14.000-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին 9 ամսում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 0,4%-ով՝ կազմելով 2.979.600 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.993.900-ի համեմատ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015-ի համեմատ 2017-ին ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 0,8%-ով:

Բնակչության կրճատման ծավալներով են հատկապես աչքի են ընկնում Լոռին և Շիրակը: Երկու տարվա ընթացքում Լոռու մարզում բնակչության թիվը կրճատվել է 6.900-ով՝ 2017-ին կազմելով 219.300՝ 2015-ի 226․200-ի համեմատ:

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզում բնակչության թիվը կրճատվել է 5800-ով. 2015-ին մարզում բնակչության թիվը կազմել է 243.200, իսկ 2017-ին՝ 237.400:

2 տարում բնակչությունը նշված մարզերում կրճատվել է համապատասխանաբար 3%-ով ու 2,3%-ով

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---