«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանում Գիշերային հերթափոխը կվերադառնա [սփոյլեր] 6 նոյեմբերի 2017 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Չնայած «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի ավարտին Յոթ թագավորությունը սպիտակ քայլորդներից բաժանող պատը ավերվեց, այնուամենայնիվ գիշերային հերթափոխը կվերադառնա սերիալի 8-րդ՝ վերջին եթերաշրջանում: Esquire կայքի փոխանցմամբ՝ Բեն Քրոմփթոնը, ով սերիալում մարմնավորում է գիշերային հերթափոխի հրամանատար Էդիսոն Թոլեթին, հաստատել է, որ խաղալու է սերիալի վերջին եթերաշրջանում: Նա հայտնել է նաև, որ Քիթ Հարինքթոնի հետ կարդացել է եթերաշրջանի սցենարը: «Ծովի մոտ գտնվող արևելյան հերթափոխն ավերված է, Էդը ղեկավարում է Սև ամրոցը»,-գալիք եթերաշրջանից մանրամասներ է հայտնում դերասանը: Գիշերային հերթափոխի՝ «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանում հայտնվելը հարցականի տակ էր 7-րդ եթերեշրջանի վերջին էպիզոդից հետո, երբ սպիտակ քայլորդները Դեյներեսի նախկին վիշապի միջոցով ավերեցին պատը: Այնուամենայնիվ, սերիալի երկրպագուները կարծում են, որ արևելյան հերթափոխից որոշները կարող են ողջ մնալ: «Ելնելով Քրոմփթոնի ասածներից, Ջոն Սնոուի նախկին անձնակազմը կարող է որոշակի դերակատարություն ունենալ սպիտակ քայլորդների դեմ պայքարում»,-գրում է պարբերականը: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |