Ագարակաձորում ներդրվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ10 նոյեմբերի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող` Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում, շարունակում է գյուղերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր գյուղում ծրագրի առաջին փուլով տեղակայվել է 51 LED լուսարձակ՝ լուսավորելով 1785մ երկարությամբ տարածք: Լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները՝ մանկապարտեզ, դպրոց, մշակույթի տուն և գյուղապետարան տանող ճանապարհները։ Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը: Ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և գյուղի բնակիչները: «Համայնքների զարգացումը շարունակում է ռազմավարական նպատակ մնալ մեզ համար: Տարիների մեր գործակցության շրջանակում այդ ուղղությունը եղել ու մնում է թիրախավորված: Այս ծրագրերի հիմքում ոչ թե կարճաժամկետ աջակցությունն է, այլ գյուղն ու հողի մշակին երկրում ամուր պահելը: Իրականացված աշխատանքի ծավալն ու ներդրված գումարի չափը կարևոր բաղադրիչներ են, սակայն կա ավելի կարևոր նպատակ. լավ արարքներն ընդօրինակվելու սովորություն կարող են դառնալ: Գուցե դրա համար ժամանակ ու կամք է հարկավոր, բայց վստահ եմ, որ վաղվա սերունդը գնալու է այդ ճանապարհով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |