Հնդկաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ դյուրացվում է16 նոյեմբերի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 16-ին որոշում է ընդունել, որով դյուրացվում է Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Ըստ նախագծի՝ այսուհետ Հնդկաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստանի Հանրապետություն այցելելիս մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, հայտնում է Aysor.am-ը: «Մինչ այս, Հնդկաստանի քաղաքացիները կարող էին Հայաստան այցելել միայն հրավերի դեպքում կամ Հայաստանի դեսպանատանը դիմելով: Այս որոշման պարագայում Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանակետերում, էլեկտրոնային կարգով, դեսպանատանը դիմելով: Սա կնպաստի Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու ներդրումների խթանմանը», - որոշման նախագիծը կառավարությանը ներկայացնելիս ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ներկայացվող նախագծում նշված է, որ 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հնդկաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները թիվն աճել է 168%-ով (2017թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը տրամադրել է 1695 ՀՀ մուտքի արտոնագիր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 479-ով): Միաժամանակ երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին ևս կնպաստի ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը: Որոշման ընդունմամբ էլ ավելի կաճեն Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը և առևտրաշրջանառության ծավալները, երկուստեք կխթանվեն ներդրումները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |