Հայտարարվել է մարդու գլխի առաջին փոխպատվաստման մասին․ Առայժմ՝ դիակի վրա17 նոյեմբերի 2017 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Իտալացի նյարդավիրավույժ Սերխիո Կանավերոն առաջին անգամ աշխարհում մարդու գլխի փոխպատվաստում է իրականացրել: Մարդու դիակի վրա իրականացված փոխպատվաստումը կենդանի մարդու առաջին նման վիրահատության նախապատրաստական է վիրահատությունն է: Վիրաբույժն ու իր թիմը պնդում են, որ նրանց հաջողվել է վերականգնել ողնուղեղի և գլխի վնասված մասերի միջև կապը: Փոխպատվաստումն իրականացվել է Չինաստանում: Առաջին կենդանի մարդն, ում գլխի փոխպատվաստում կանեն, կարող է դառնալ ռուս ծրագրավորող, հաշմանդամի սայլակին գամված Ոալերի Սպիրիդոնովը։ Ենթադրվում է, որ վիրահատությունը կտևի մինչև 36 ժամ․ դոնոր պիտի հանդիսանա մահացած մարդը։ Կանավերոն ու իր թիմը պլանավորում են միացնել Սպիրիդոնովի նեյրոնները դոնոր-մարմնի նեյրոններին։ Բժշկական հանրությունը միանշանակ վերաբերմունք Կանավերոյի փորձերի նկատմամբ չունի․ բազմաթիվ հեղինակավոր բժիշկներ նրան շարլատան կամ նույնիսկ հանցագործ են անվանում: 2016-ին Կանավերոն հայտարարել էր կապիկի գլուխ փոխպատվաստելու մասին․ իր խոսքերով, կենդանուն քնեցրել էին 20 ժամից էթիկական դրդապատճառներից ելնելով։ Գիտական հանդեսներում վիրահատությունը հաստատող գոդված դեռ չի տպագրվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |