Չինաստանում հայ-չինական գործակցության գրասենյակ է բացվել

Չինաստանում հայ-չինական գործակցության գրասենյակ է բացվել

PanARMENIAN.Net - Չինաստանի Ցինտաո քաղաքում` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի ֆինանսավորմամբ, հայ-չինական գործարար կապերի գրասենյակ է բացվել:

Ինչպես հայտնում է տնտեսական զարգացման և ներդրումմների նախարարության մամուլի ծառայությունը, համագործակցության գրասենյակը հնարավորություն կտա հայ գործարարներին հիմնել իրենց ձեռնարկությունների ներկայացուցչություններն այստեղ:

Այն զբաղվելու է չինական շուկայում հայկական ապրանքների, ծառայությունների ներկայացմամբ և իրացմամբ, զբոսաշրջության խթանմամբ և հայ-չինական գործարար կապերի ստեղծմամբ:

Գրասենյակի բացումն ազդարարվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության, ինչպես նաև ՀՀ դեսպանության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի (Belt & Road Collaborative Innovation Center) միջև պայմանագրերի ստորագրմամբ:

Գրասենյակին անհատույց տրամադրված ընդհանուր տարածքը կազմում է 500քմ, որն ապագայում կարող է ընդլայնվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---