Իրավապաշտպանները հորդորում են պարտադրել Բաքվին դադարեցնել Իսմայիլովայի հետապնդումը

Իրավապաշտպանները հորդորում են պարտադրել Բաքվին դադարեցնել Իսմայիլովայի հետապնդումը

PanARMENIAN.Net - Շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամը կոչ է արել եվրոպական երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների հանդեպ, որպեսզի վերջիններս դադարեցնեն ճնշումը լրագրող Խադիջա Իսմայիլովայի հանդեպ:

«Մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ որպեսզի Խադիջա Իսմայիլովային թույլատրվի դուրս գալ երկրից, ապասառեցվեն նրա բանկային հաշիվները, ինչպես նաև նրան և իր գործընկերներին հնարավորություն տրվի աշխատելու ահաբեկումից ազատ մթնոլորտում»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

Դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում հանձնվելու է շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամի մրցանակը, որը 2017-ին շնորհվել է Խադիջա Իսմայիլովային: Պարգևը հանձնվում է «բարձրագրույն պետական մակարդակում կոռուպցիայի բացահայտման գործում արիության և տոկունության համար»:

Նոյեմբերի 23-ին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը և 36 իրավապաշտպան ՈԿԿ-ներ դիմել են ԵՄ երկրների առաջնորդներին բաց նամակով՝ նույնպես կոչ անելով ճնշում գործադրել Բաքվի հանդեպ՝ դադարեցնելու համար լրագրողների և իրավապաշտպանների հետապնդումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---