Ջեյմս Բլանտը 2018-ին համերգ կտա Վրաստանում

Ջեյմս Բլանտը 2018-ին համերգ կտա Վրաստանում

PanARMENIAN.Net - Բրիտանացի երգիչ և երաժիշտ Ջեյմս Բլանտը 2018-ին առաջին անգամ համերգով հանդես կգա Վրաստանում: Համերգը տեղի կունենա մայիսի 26-ին Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում Վրաստանի Անկախության օրվան նվիրված երաժշտական փառատոնի շրջանակում:

Ինչպես հայտնում են համերգի կազմակերպիչները, Բլանտը երգեր կկատարի իր վերջին Afterlove ալբոմից:

Վրաստանի Անկախության օրվան նվիրված երաժշտական փառատոնի շրջանակում հանդես կգան նաև հարավաֆրիկյան The Parlotones ինդի-խումբը Յոհանեսբուրգից, վրացական Young Georgian Lolitaz խումբը, ինչպես նաև Loudspeakers ռոք խումբը:

Փառատոնի տոմսերի վաճառքը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին: Տոմսերի արժեքը սկսվում է 120 լարիից՝ մոտ 43 դոլար:

Բրիտանացի երգիչ, երաժիշտ և երգերի տեքստերի հեղինակ Ջեյմս Բլանտը ծնվել է 1974-ի փետրվարի 22-ին բրիտանացի գնդապետ Չարլզ Բլանտի և նրա կնոջ Ջեյնի ընտանիքում: 2003-ին Բլանտը մեկնել է Կալիֆորնիա՝ ձայնագրելու իր առաջին ալբոմը Թոմ Ռոթրոքի հետ, որը Էլթոն Ջոնի պրոդյուսերն է: 2017-ի մարտին երգիչը թողարկել է իր 5-րդ The Afterlove ալբոմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---